23:03  +04,  10 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականը 750 հազար եվրո կստանա Ազգերի լիգային մասնակցելու համար

ՈւԵՖԱ-ն 50 տոկոսով ավելացրել է ֆուտբոլի Ազգերի լիգայի մրցանակային հիմնադրամը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ վերջին՝ D դիվիզիոնում ընդգրված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի մասնակցության համար կստանա 750 հազար եվրո։ Խմբում առաջին տեղ գրավելու դեպքում թիմը կստանա եւս 750 հազար եվրո։ 

D դիվիզիոնի հավաքականներն առավելագույնը կարող են ստանալ 1.5 միլիոն եվրո, իսկ A, B եւ C դիվիզիոնների թիմերի պարգեւավճարներն ավելի բարձր են։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը D դիվիզիոնում հայտնվել է չորրորդ խմբում, որտեղ ընգրկված են նաեւ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերը: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով տնային հաղթանակ է տարել Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ երկրորդ խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել էր մակեդոնացիներին: Հաջորդ 2 խաղերը հայկական թիմը կանցկացնի Երեւանում՝ հոկտեմբերի 13-ին մրցելով Ջիբրալթարի հետ, իսկ 3 օր անց՝ Մակեդոնիայի:

Ազգերի լիգայում հանդես են գալիս 55 եվրոպական հավաքականներ, որոնք բաժանվել են 4 դիվիզիոնների (A, B, C, D): Խմբերը կազմվել են 3 ու 4 թիմերով:

А դիվիզիոն

Խումբ 1. Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա:

Խումբ 2. Բելգիա, Շվեյցարիա, Իսլանդիա:

Խումբ 3. Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան:

Խումբ 4. Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա:

B դիվիզիոն

Խումբ 1. Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա:

Խումբ 2. Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա:

Խումբ 3. Ավստրիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա:

Խումբ 4. Ուելս, Իռլանդիա, Դանիա:

С դիվիզիոն

Խումբ 1. Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել:

Խումբ 2. Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա:

Խումբ 3. Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս:

Խումբ 4. Ռումինիա, Սերբիա, Չեռնոգորիա, Լիտվա:

D դիվիզիոն

Խումբ 1. Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա:

Խումբ 2. Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո:

Խումբ 3. Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ, Մալթա, Կոսովո:

Խումբ 4. Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում վիճարկվելու են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգրեր: Այդ ուղեգրերի համար անցումային խաղերում կպայքարեն Ազգերի լիգայի 16 խմբերի հաղթողները: Անցումային խաղերն անցկացվելու են դիվիզիոնների ներսում: Դա նշանակում է, որ Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճելու յուրաքանչյուր դիվիզիոնից մեկական հավաքական: Եթե անցումային խաղերի իրավունք ստացած հավաքականն արդեն ապահովել է Եվրո-2020-ի ուղեգիր, ապա նրան կփոխարինի այդ դիվիզիոնի հաջորդ ամենաբարձր վարկանիշով թիմը: Եթե դիվիզիոնում չհավաքվեն անցումային խաղերի համար 4 թիմեր, ապա մասնակցիների ընտրությունը կկատարվի ըստ վարկանիշների:

Այս փուլում A դիվիզիոնի խմբերի հաղթողները 2019-ի հունիսին կմասնակցեն «Չորս լավագույնների եզրափակիչին»: А, В եւ С դիվիզիոնների վատագույն թիմերը ցած կիջնեն, իսկ նրանց կփոխարինեն В, С ու D դիվիզիոնների խմբերի հաղթողները:

Ազգերի լիգայի պատճառով Եվրո-2020-ի ընտրական փուլը կմեկնարկի 2019 թվականի մարտին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...