18:33  ,  10 հոկտեմբերի, 2018

Շանհայ. Ֆեդերերը հաղթեց 3 սեթում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ Շանհայում ընթացող թենիսի ATP «Մասթերս 1000» շարքի մրցաշարի երրորդ շրջան:

Երկրորդ շրջանում շվեյցարացի 37-ամյա թենիսիստը 3 սեթում ուժեղ գտնվեց ռուս Դանիլ Մեդվեդեւից: 1 ժամ 54 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:4, 4:6, 6:4 հաշիվը:

Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Ֆեդերերը կվիճարկի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

7 086 700 դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում