15:44  ,  10 հոկտեմբերի, 2018

A Սերիայի հետնապահը պայմանագիր կնքեց Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի հետ

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան գլխավորել է «Կյեւոն», հայտնում է ակումբի կայքը:

70-ամյա մասնագետն իտալական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Վենտուրան կփոխարինի Լորենցո Դ՛Անին, որն օրեր առաջ հեռացվել էր անբավարար արդյունքների համար: Իտալիայի առաջնության 8-րդ տուրից հետո Վերոնայի թիմը 1 միավորով վերջին տեղում է:

Ջամպյերո Վենտուրան Իտալիայի հավաքականը գլխավորել է 2016-2017-ը եւ հեռացվել էր աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելու պատճառով: Նա աշխատել է նաեւ «Սամպդորիայի», «Ուդինեզեի», «Նապոլիի» ու «Տորինոյի» պես թիմերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում