12:39  ,  10 հոկտեմբերի, 2018

Պատանեկան օլիմպիական խաղեր. Արթուր Բարսեղյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր

Բուենոս Այրեսում շարունակվող պատանեկան ամառային օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

50 մ ազատ լողաոճում Բարսեղյանը նախ 23.17 վայրկյան արդյունքով հաղթահարել է որակավորման փուլը, իսկ կիսաեզրափակիչում գրանցել է 22.69  վայրկյան արդյունք եւ չորրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Յուլիա Վոդոպյանովան գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում հաջող է կատարել օղակով եւ գնդակով վարժությունները: Հոկտեմբերի 10-ին նա հանդես կգա ժապավեն եւ գուրզեր մրցաձեւերում: 

Հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Անդրանիկ Խաչատրյանը (73կգ, թաեքվոնդո), հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Ֆոտո՝ ՀԱՕԿ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում