11:27  ,  10 հոկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի վրա

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ինստագրամում:

«Ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի վրա»,- գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին, որոնք տեղի կունենան Երեւանում: Նախօրեին ազգային թիմը Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ առաջին մարզումն էր անցկացրել Երեւանում:

View this post on Instagram

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում