00:41  ,  10 հոկտեմբերի, 2018

Լինց. Մարգարիտա Գասպարյանը երկրորդ շրջանում է

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Ավստրիայի Լինց քաղաքում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջան: Մրցակիցը եղել է պուերտոռիկացի Մոնիկա Պուիգը: Նա առաջին սեթում 2:6 հաշվով պարտվելուց հետո հրաժարվել է շարունակել պայքարը, որը տեւել է 36 րոպե: Հայ թենիսիստուհին այժմ աշխարհի 137-րդ ռակետն է:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար նա կմրցի ավստրիացի Բարբարա Հաասի եւ հոլանդացի Կիկի Բերտենսի դիմակայության հաղթողի հետ: Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում