19:12  ,  9 հոկտեմբերի, 2018

«Ոսկե գնդակ». Առցանց քվեարկության առաջատարը Մոհամեդ Սալահն է

Անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության առնցանց քվեարկության ընթացիկ առաջատարն է: Հարցմանն արդեն մասնակցել է մոտ 400 հազար ընթերոց եւ Մոհամեդ Սալահը ստացել է ձայների 42 տոկոսը: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին՝ 38 տոկոս: Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդն է՝ 7 տոկոս:

ՖԻՖԱ-ի վարկածով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստացել է 2 տոկոս: Այդ ցուցանիշն ունեն նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 30 թեկնածուների թվում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը («Աթլետիկո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Չելսի»), Իսկոն («Ռեալ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարսելոն («Ռեալ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Նեյմարը (ՊՍԺ), Յան Օբլակը («Աթլետիկո»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») եւ Ռաֆայել Վարանը («Ռեալ»):

Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Այդ օրը France Football-ն առաջին անգամ մրցանակ կհանձնի նաեւ կանանց ֆուտբոլի տարվա լավագույն խաղացողին ու մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին («Կոպա Տրոֆի»):

Անցած տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում