13:50  ,  9 հոկտեմբերի, 2018

Washington Chess Congress-ը՝ Սամուել Սեւյանի հաղթանակով

ԱՄՆ-ի Ֆոլս Չերչ քաղաքում անցկացված Washington Chess Congress-ի Պրեմյեր մրցաշարն ավարտվել է 17-ամյա ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հաղթանակով: Ամերիկյան շախմատի պատմության մեջ ամենապատանի տարիքում (13) գրոսմայստեր դարձած Սամուել Սեւյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր (6 հաղթանակ, 3 ոչ ոքի):

Սամուել Սեւյանը ծնվել է 2000թ. դեկտեմերի 26-ին Նյու Յորքում, 1996 թվականին Հայաստանից ԱՄՆ-ը տեղափոխված ընտանիքում: Նրա հայրը դոկտորական կոչումով ֆիզիկոս Արմեն Սեւյանն է, որն աշխատում է Սիլիկոնյան հովտում: Սեւյանների ընտանիքն այժմ ապրում է Սանտա Կլարայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս