22:38  ,  8 հոկտեմբերի, 2018

Մագնուս Կարլսենի ու «Լիվերպուլի» ֆուտբոլիստի պարտիան տեւել է 5 րոպե (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը  շախմատ է խաղացել աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենի հետ։ Մանչեսթերում կայացած ընկերական պարտիան տեւել է 5 րոպե եւ 17-րդ քայլում ավարտվել նորվեգացի գրոսմայստերի հաղթանակով։

«Երբ ունենում եմ ազատ ժամանակ, միշտ փորձում եմ շախմատ խաղալ։ Չնայած սա կարելի է պարտություն համարել 0։1 հաշվով, սակայն ես կմարզվեմ ավելի շատ եւ, հնարավոր է, որ մենք կանցկացնենք ռեւանշ հանդիպում»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Ստացվեց հրաշալի պարտիա։ Տրենտը լավ տեսք ուներ։ Նա դեռ սովորելու տեղ ունի։ Ակնհատ է, որ նա ունի շախմատային տաղանդ»,- ասել է Մագնուս Կարլսենը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոնական մրցամարտ կանցկացնի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում