17:12  ,  8 հոկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի արտագնա խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը  կատարել է 3 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 35 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը մեկական անգամ խլել է գնդակը, շրջանցել մրցակցին ու հաղթել օդային մենապայքարում: Հենրիխը կանոնները չի խախտել, նրա դեմ պայքարում մրցակիցը եւս խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 6.92 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է դուբլի հեղինակ դարձած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի խաղը (8.9):

Հիշեցնենք, որ «Ֆուլհեմի» խաղադաշտում կայացած խաղում հյուրերը հաղթել էին 5:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում