23:02  ,  7 հոկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանը չփրկեց «Չիկագո Ֆայրին», Ռունիի դուբլը հաղթական էր

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Դի Սի Յունայթեդին», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին:

31-ամյա Մովսիսյանն ամերիկյան ակումբում նորամուտը նշել էր «Նյու Ինգլանդ Ռեւոլուշնի» դեմ սեպտեմբերի 23-ին կայացած խաղում, որում փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրի» հաջորդ 2 հանդիպումներին նա չէր մասնակցել:

MLS-ի կանոնավոր առաջնություն

«Դի Սի Յունայթեդ» - «Չիկագո Ֆայր»՝ 2:1

Ուեյն Ռունի, 62, 81 (11մ) – Ռահիմ Էդվարդս, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում