21:03  +04,  7 հոկտեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7-ին Արմեն Գյուլբուդաղյանցին հաստատել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը եւ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Հայաստանի Մ-19 եւ Մ-17 հավաքականների մարզչական շտաբերում եւս տեղի են ունեցել փոփոխություններ: Խզվել են պայմանագրերը արգենտինացի բոլոր մարզիչների հետ: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է Կարեն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Արմեն Գյուլբուդաղյանցը մինչեւ այս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարզչական կարիերայի ընթացքում 51-ամյա Գյուլբուդաղյանցն աշխատել է նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Հայաստանի մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաեւ Իրանի «Գոլ Գոհար» եւ «Փադիդեհ» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ