19:07  ,  7 հոկտեմբերի, 2018

«Չելսիի» արտագնա հաղթանակը՝ խոշոր հաշվով (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»: Լոնդոնյան ակումբից աչքի ընկան բելգիացի Էդեն Ազարը, անգլիացի Ռոս Բարկլին ու իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ):

Այս հաղթաակից հետո «Չելսին» շրջանցեց մեկական հանդիպում պակաս անցկացրած «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Սիթիին» եւ 20 միավորով ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 0:3

Էդեն Ազար, 30, Ռոյ Բարկլի, 57, Ալվարո Մորատա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով