17:25  ,  7 հոկտեմբերի, 2018

«Ենիսեյը» Սարկիսովի հետ պարտվեց «Սպարտակին», Ռոման Երյոմենկոյի վերադարձը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյը» տանը 2:3 հաշվով պարտվեց Մոսկվայի «Սպարտակին», որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի երրորդ րոպեին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 90-րդ րոպեին: «Ենիսեյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ չէր հայտավորվել հանդիպմանը:

«Ենիսեյի» առաջին գոլը 26-րդ րոպեին խփեց Երեւանի «Ուլիսի» նախկին պաշտպան, սերբ Ռադե Դուգալիչը:

«Սպարտակի» կազմում 63-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ ֆինն կիսապաշտպան Ռոման Երյոմենկոն, որը նորամուտը նշեց մոսկովյան ակումբում: Դա նրա առաջին հանդիպումն էր կոկաին օգտագործելու համար որակազրկումից հետո: Երյոմենկոն խաղադաշտից բացակայում էր 2016 թվականի հոկտեմբերից:

«Սպարտակը» 18 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ենիսեյը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ենիսեյ» - «Սպարտակ»՝ 2:3

Ռադե Դուգալիչ, 26, Վալերի Կիչին, 69 (11մ) – Միխայիլ Իգնատով, 47, Զե Լուիշ, 60 (11մ), Արտյոմ Տիմոֆեեւ, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում