12:20  ,  7 հոկտեմբերի, 2018

Պուտինը զանգել եւ շնորհավորել է Նուրմագոմեդովին

Խաբիբ Նուրմագոմեդովին Լաս Վեգասում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին հաղթելու կապակցությամբ:

«Պուտինը հենց նոր զանգեց ինձ, շնորհավորեց եւ ասաց, որ հպարտանում է ինձնով»,- մենամարտից հետո ասուլիսում ասել է Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ չորրորդ ռաունդում Նուրմագոմեդովը հաղթել է խեղդող հնարքով: Մրցակիցը ստիպված է եղել հանձնվել: Հաբիբը պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը թեթեւ քաշային կարգում: Մենամարտից հետո Նուրմագոմեդովն ու թիմի անդամները հարձակվել են Մաքրեգորի եւ նրա թիմակիցների վրա: Ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների միջամտությամբ է հնարավոր եղել հարթել դրությունը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kevin Johnson (@kevinjohnson1179)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English