11:32  ,  7 հոկտեմբերի, 2018

UFC. Մաքգրեգորը հանձնվեց Նուրմագոմեդովին, բախում մենամարտից հետո

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Լաս Վեգասում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում հաղթել է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին՝ պաշտպանելով տիտղոսը:

Ռուսաստանը ներկայացնող մարտիկը հաղթել է չորրորդ ռաունդում խեղդող հնարքով: Իռլանդացի Մաքգրեգորը հանձնվել է: Հաբիբը մնաց անպարտելի (27-0՝ կարիերայում, 11-0՝ UFC-ում), Քոնորը կրեց երկրորդ պարտությունը UFC-ում:

Մենամարտից հետո մարզիկների թիմերի միջեւ բախում է եղել մարզադահլիճում, որը սադրել է Հաբիբը՝ դուրս գալով ութանկյունից: Նա հարձակվել է Մաքգրեգորի ընկեր Դիլոն Դենիսի վրա: Այդ պահին ութանկյուն է մտել Նուրմագոմեդովի մարտավկա Զուբայր Տուխուգովը եւ սկսել է կռվել Մաքգրեգորի հետ: Հաբիբը ոստիկանների ուղեկցությամբ լքել է դահլիճը: Չեմպիոնին գոտին չեն հանձնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English