22:24  ,  6 հոկտեմբերի, 2018

Բունդեսլիգա. «Բավարիայի» երկրորդ պարտությունը (տեսանյութ)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում կրեց երկրորդ պարտությունը: 7-րդ տուրում խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմն ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով:

«Բորուսիա Մ.»-ն 14 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 3 միավոր է հետ առաջատար Դորտմունդի «Բորուսիայից»: «Բավարիան» նահանջեց 5-րդ տեղ՝ 13 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 0:3 (տեսանյութ)

Ալասան Պլեա, 10, Լարս Շտինդլ, 16, Պատրիկ Հերման, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում