21:51  ,  6 հոկտեմբերի, 2018

«Յուվենտուսի» հաղթանակն ու Բենտանկուրի եւ Ռոնալդուի գոլերը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Հյուրերը գոլերը խփեցին չորս րոպեի տարբերությամբ: 33-րդ րոպեին հաշիվը բացեց ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, 4 րոպե անց աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Յուվենտուսը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 9 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ, որը 7 խաղ է անցկացրել:

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 0:2 (տեսանյութ)

Ռոդրիգո Բենտանկուր, 33, Կրիշտիանու Ռոնալդու, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս