18:16  ,  6 հոկտեմբերի, 2018

Ալինա Զագիտովան բարելավել է աշխարհի ռեկորդը անհավանական ազատ ծրագրով

Oլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալինա Զագիտովան Ճապոնիայում անցկացված գեղասահքի թիմային մրցաշարում Եվրոպայի հավաքականի կազմում սահմանել է աշխարհի ռեկորդ կանանց մենասահքի ազատ ծրագրում:

16-ամյա մարզուհին «Կարմենի» երաժշտության ուղեկցմամբ ստացել է 159,18 միավոր: Նախորդ ռեկորդը Զագիտովան սահմանել էր սեպտեմբերին Գերմանիայում՝ 158,50:

Նշենք, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան օգոստոսին զրոյացրել էր բոլոր համաշխարհային ռեկորդները կատարման գնահատման նոր ծրագրեր ներմուծելու պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում