18:06  ,  5 հոկտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականների վերջնական դիրքը

Բաթումիում ավարտված Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ գրավեց 8-րդ տեղը՝ վաստակելով 16 միավոր: Վերջին տուրում Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Գերմանիայի հավաքականի հետ: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի՝ 2:2: Հայաստանի թիմում խաղացին Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Չեմպիոն հռչակվեց Չինաստանի թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավաքականները: Երեք թիմերն էլ վաստակեցին 18 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին տուրում 1:3 հաշվով պարտվեց վրացիներին եւ 16 միավորով գրավեց 6-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանը, երկրորդ տեղում է Ուկրաինան: Այս թիմերը վաստակեցին 18-ական միավոր: Լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանը՝ 17 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում