12:46  ,  5 հոկտեմբերի, 2018

ՕԽ-2026. ՄՕԿ-ը մերժել է Թուրքիային

Միջազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունել Թուրքիայի Էրզրում քաղաքի հայտը 2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար: ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ օլիմպիական մայրաքաղաք դառնալու մրցավազքում մնացել են Կանադայի Կալգարին, Շվեդիայի Ստոկհոլմը եւ Իտալիայի Միլանն ու Կորտինա դ՝Ամպեցոն, փոխանցում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պաշտոնական մերժումը հրապարակվել է Էրզրումում ՄՕԿ-ի հատուկ տեսչական ուսումնասիրությունից հետո:

Էրզրումից առաջ մերժում էին ստացել նաեւ Շվեյցարիայի Սյոնը, Ավստրիայի Ինսբրուկը եւ Ճապոնիայի Սապորոն:

2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրվի 2019թ. սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում