Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի հետ չի մեկնել Բաքու:
«Արսենալ». Բերնդ Լենո, Շտեֆան Լիխտշտայներ, Ռոբ Հոլդինգ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Նաչո Մոնրեալ, Մոհամեդ Էլ-Նենի, Մատեո Գենդուզի, Սեադ Կոլաշինաց, Ալեքս Իվոբի, Էմիլ Սմիթ Ռոու, Դենի Ուելբեք:
Հոկտեմբերի 4-ին կայանալիք «Ղարաբաղ» - «Արսենալ» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20:55-ին:
Here's how we line up for tonight's clash with @FKQarabaghEN #UEL pic.twitter.com/aoMM8OiLpr
— Arsenal FC (@Arsenal) 4 d’octubre de 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում