19:45  ,  4 հոկտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Կանանց Հայաստանի հավաքականը չհաղթեց Ադրբեջանի թիմին

Բաթումիում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Ադրբեջանի թիմի հետ մրցամարտը: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Հայաստանի թիմի կազմում հանդես եկան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան:

Այս ոչ ոքիից հետո Հայաստանի թիմը վաստակեց 16 միավոր եւ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 17 միավոր հավաքած Չինաստանի հավաքականն է: Վերջին տուրը կկայանա հոկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նախորդ 9 տուրերում տարել էր 7 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս