18:54  +04,  4 հոկտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունը

Բաթումիում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի թիմին:

Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով արագ ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Ուեսլի Սոյի հետ: Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակի վրա սպիտակներով պարտվեց Սեմյուել Շեկլենդին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի խաղաց Ռեյ Ռոբսոնի հետ:

Միանձնյա առաջատար Լեհաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին, որը ԱՄՆ-ի հավաքականի հետ 17-ական միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրից առաջ Լեհաստանը, Ֆրանսիան ու Ռուսաստանը 16-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը, իսկ Հայաստանի հավաքականը 15 միավորով կիսում է 6-12-րդ տեղերը: Վերջին տուրը կկայանա հոկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 9 տուրերում Հայաստանի հավաքականը տարել էր 7 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ