17:55  ,  4 հոկտեմբերի, 2018

Հայ մարզիկները մեկնել են պատանեկան Օլիմպիական խաղերին

Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը մեկնել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, որտեղ հոկտեմբերի 6-ին կմեկնարկի պատանեկան ամառային երրորդ Օլիմպիական խաղերը: 

Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) եւ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, փոխանցում են Սպորտի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում