15:14  ,  4 հոկտեմբերի, 2018

Ունաի Էմերին պատմել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախախաղային ասուլիսում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում: Ըստ իսպանացի մասնագետի՝ Մխիթարյանը վատառողջ է եղել վերջին օրերին, փոխանցում է azerisport-ը:

Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը կապվա՞ծ է նրա հետ, թե ինչի նա կարող էր հանդիպել Բաքվում:

Մխիթարյանը չկարողացավ ժամանել: Մեզ հետ բերել ենք նրանց, ովքեր հոգեբանորեն պատրաստ են հանդիպմանը:

Նա՞ է այդպես որոշել, թե՞ դուք:

Հենրիխը վատառողջ էր երեկ եւ դրա նախորդ օրը, այդ պատճառով չմեկնեց թիմի հետ:

Դուք տեղյա՞կ եք, թե կոնկրետ ինչի համար չի ժամանել Մխիթարյանը եւ ծանո՞թ եք կոնֆլիկտի պատմությանը:

Իմ աշխատանքը ֆուտբոլն է, չեմ խառնվում քաղաքականությանը: Հարգում եմ բոլոր ազգություններին:

Սակայն հասկանում եք, որ եթե դուրս գաք Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որը կայանալու է Բաքվում, ապա Մխիթարյանը դարձյալ չի ժամանելու, քանի որ նա ապօրինաբար հատել է Ադրբեջանի սահմանը:

Մինչեւ եզրափակիչը դեռ շատ ժամանակ կա: Պատրաստվում ենք վաղվա խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում