21:45  ,  4 հոկտեմբերի, 2018

Մեսին անձնական ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում (4:2), սահմանել է անձնական ռեկորդ, հայտնում է Opta-ն:

30-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ 5 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի մեկնարկային 2 տուրերում: Առաջին տուրում Մեսին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (4:0):

Մեսին 5 գոլով գլխավորում է Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը, իսկ 2-4-րդ տեղերը բաժանում են Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Նեյմարը (ՊՍԺ) եւ Էդին Ջեկոն («Ռոմա»), որոնք խփել են 3-ական գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում