16:14  ,  4 հոկտեմբերի, 2018

Բասկետբոլի Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը նվազել է, առաջին տուրի զույգերը

Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի կանոնավոր առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին:

Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջնությունը կմասնակցեն 6 թիմեր՝ «Ուրարտու Վիվարո», «Արագած», ՖԻՄԱ, «Էրեբունի», «Արթիկ Ման Հոլդինգ» եւ «Արցախ»:

Առաջին տուրի բոլոր խաղերը կկայանան նախկին «Միկա» մարզադահլիճում:

Ավելի վաղ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ առաջնությունը մասնակցելու են 8 թիմեր, սակայն Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Գրանդ Սպորտը» չկան մասնակցիների վերջնական ցուցակում:

«Ա» լիգա, առաջին տուր

«Արագած» - «Արթիկ - Ման Հոլդինգ»՝ 20:30 (07.10.2018)

«Ուրարտու Վիվարո» - «Էրեբունի»՝ 14:00 (09.10.2018)

ՖԻՄԱ - «Արցախ»՝ 20:30 (09.10.2018)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում