12:08  ,  4 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Իտալական ակումբները կրկնել են 13 տարվա հաջողություն

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրը հաղթական ստացվեց իտալական ակումբների համար: «Ինտերը» հաղթեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» (2:1), «Նապոլին» ուժեղ գտնվեց անգլիական «Լիվերպուլից» (1:0), «Ռոման» շանս չտվեց Պլզենի «Վիկտորիային» (5:0), իսկ «Յուվենտուսը» վստահ հաղթանակ տարավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ (3:0):

Չեմպիոնների լիգայի մեկ տուրում 4 իտալական ակումբներ նախորդ անգամ հաղթել էին 2005 թվականին: Այդ տարի խմբային փուլի 5-րդ տուրում «Միլանը» հաղթել էր թուրքական «Ֆեներբահչեին» (4:0), «Ինտերը»՝ Սլովակիայի «Արտմեդիային» (3:0), «Յուվենտուսը»՝ բելգիական «Բրյուգեին» (1:0), իսկ «Ուդինեզեն»՝ հունական «Պանատինաիկոսին» (2:1), փոխանցում է Opta-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում