00:54  ,  4 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ուժեղ էր «Տոտենհեմից», «Նապոլին»՝ «Լիվերպուլից», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները:

A խմբում Մադրիդի «Աթլետիկոն» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի դուբլի եւ Կոկեի գոլի շնորհիվ տանը 3:1 հաշվով հաղեց բելգիական «Բրյուգեին» եւ վաստակել է 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Դորտմունդի «Բորուսիան», որն ուժեղ էր «Մոնակոյից»՝ 3:0:

B խմբում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ հյուրերի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Կատալոնական ակումբը խմբի առաջատարն է՝ 6 միավոր: Միլանի «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց հոլանդական ՊՍՎ-ին եւ նույնպես վաստակել է 6 միավոր:

C խմբում «Նապոլին» վերջին րոպեին Ինսինյեի խփած գոլի շնորհիվ պարտության մատնեց անգլիական «Լիվերպուլին» եւ 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ֆրանսիական ՊՍԺ-ն 6:1 հաշվով հաղթել էր սերբական «Ցրվենա Զվեզդային» եւ «Լիվերպուլի» նման ունի 3 միավոր:  

D խմբում հաղթանակներ տարան «Պորտուն» ու «Շալկեն» եւ ունեն 4-ական միավոր:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 3:1 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 28, 67, Կոկե, 90+4 – Արնո Գրյոնեւելդ, 39

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 3:0

Յակոբ Լարսեն, 51, Պակո Ալկասեր, 72, Մարկո Ռոյս, 90+2

Մրցաշարային դրությունը 2 տուրից հետո. «Բորուսիա»՝ 6 միավոր, «Աթլետիկո»՝ 6, «Բրյուգե»՝ 0, «Մոնակո»՝ 0:

B խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2:4 (տեսանյութ)

Հարի Քեյն, 52, Էրիկ Լամելա, 66 - Ֆիլիպե Կոուտինյո, 2, Իվան Ռակիտիչ, 28, Լիոնել Մեսի, 56, 90

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Ինտեր Միլան» (Իտալիա)՝ 1:2 (տեսանյութ)

Պաբլո Պաուլինո Ռոսարիո, 27 – Ռաջա Նաինգոլան, 44, Մաուրո Իկարդի, 60

Մրցաշարային դրությունը. «Բարսելոնա»՝ 6, «Ինտեր»՝ 6, «Տոտենհեմ»՝ 0, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 0:

C խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 6:1 (տեսանյութ)

Նեյմար, 20, 22, 81, Էդինսոն Կավանի, 37, Անխել Դի Մարիա, 41, Կիլիան Մբապե, 70 – Մարկո Մարին, 74

«Նապոլի» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:0 (տեսանյութ)

Լորենցո Ինսինյե, 90

Մրցաշարային դրությունը. «Նապոլի»՝ 4, «Լիվերպուլ»՝ 3, ՊՍԺ՝ 3, «Ցրվենա Զվեզդա»՝ 1:

D խումբ

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1

Ուեսթոն Մաքենի, 88

«Պորտու» (Պորտուգալիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 1:0

Մուսա Մարեգա, 49

Մրցաշարային դրությունը. «Պորտու»՝ 4, «Շալկե»՝ 4, «Գալաթասարայ»՝ 3, «Լոկոմոտիվ»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս