19:01  ,  3 հոկտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Հայաստանի թիմն ուժեղ էր Հնդկաստանի հավաքականից

Բաթումիում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի թիմին:  Առաջին երեք խաղատախտակներին գրանցվեց ոչ ոքի: Առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց Վիշվանաթան Անանդի, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցեց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցն էր Ադհիբանը:

Վերջինը պայքարն ավարտեցին չորրորդ համարներ Կրիշնան Սաշիկիրանն ու Հայկ Մարտիրոսյանը: Հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ տարավ 48-րդ քայլում:

Հայաստանի հավաքականը վաստակել է 15 միավոր: Մյուս առաջատարների մասնակցությամբ դիմակայությունները դեռ չեն ավարտվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում