11:11  ,  3 հոկտեմբերի, 2018

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգա. Տիկնիզյանն ու Ավանեսյանը խաղացել են «Ռեալի» դեմ

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը 1:4 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»:

Ռուսական թիմի կազմում հանդիպմանը մասնակցել են նաեւ Նաիր Տիկնիզյանն ու Տիգրան Ավանեսյանը: 19-ամյա Տիկնիզյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ 16-ամյա Ավանեսյանը՝ երկրորդ խաղակեսը:

Առաջին տուրում ԲԿՄԱ-ն Չեխիայում 1:1 հաշվով էր խաղացել «Վիկտորիա Պլզենի» հետ:

Լուսանկարում՝ Նաիկր Տիկնիզյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում