22:47  ,  2 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Դիբալայի հաղթական հեթ-տրիկն ու «Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 2-ին մեկնարկեց խմբային մրցաշարի երկրորդ տուրը:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին», չնայած բաց թողած արագ գոլին, 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ գերմանական «Հոֆենհայմի» նկատմամբ: Անգլիական ակումբի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան (տեսանյութ):

Թուրինի «Յուվենտուսն» առանց Կրիշտիանու Ռոնալդուի 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ: Իտալական ակումբի բոլոր գոլերը խփեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ):

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

F խումբ

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:2

Իսակ Բելֆոդիլ, 1 – Սերխիո Ագուերո, 8, Դավիդ Սիլվա, 87

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3:0

Պաուլո Դիբալա, 5, 33, 69

Հեռացում՝ Մոհամեդ Կամարա, 78 («Յանգ Բոյզ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում