19:22  ,  2 հոկտեմբերի, 2018

Արթուր Գեւորգյան. Մեկա չեմ ծեծելու ձեզ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրված Արթուր Գեւորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Մեկա չեմ ծեծելու ձեզ, զուր տեղը մի բզբզացեք: Կյանքն արդեն պատժել է ձեզ»,- գրել է Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր, որ ՀԱՕԿ գործադիր մարմնի առաջիկա նիստին առաջարկելու է ժամանակավորապես սառեցնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Այդ հրապարակումից մոտ մեկ ժամ անց գրառում է կատարել նաեւ Արթուր Գեւորգյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում