22:10  ,  2 հոկտեմբերի, 2018

Քոնոր Մաքգրեգորը չի բացառել վերադարձը բռնցքամարտ

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը չի բացառել, որ կարող է ռեւանշ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի 12-ակի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ:

«Ես դիտարկում եմ մի քանի տարբերակ: Իհարկե, այդ ցուցակում կա նաեւ բռնցքամարտը: Ինձ ուրախացնում են այդպիսի հնարավորությունները: Եթե Մեյվեզերը կատարի իր խոստումը եւ ունենա MMA-ում ինձ հետ մենամարտելու քաջություն, ապա տեսնենք, թե ինչ կստացվի: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես դարձյալ կցանկանայի մենամարտել նրա հետ բռնցքամարտի կանոններով: Ամեն բան քննարկվում է»,- Մաքգրեգորի խոսքը մեջբերում է Skysports.com-ը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտին, որը կկայանա հոկտեմբերին 6-ին Լաս Վեգասում: 

Նախորդ տարվա օգոստոսին բռնցքամարտի կանոններով անցկացված մենամարտում Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով էր հաղթել Մաքգրեգորին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում