22:10  ,  1 հոկտեմբերի, 2018

Բեյլը չի խաղա ԲԿՄԱ-ի դեմ, սակայն վնասվածք չունի

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը բուժզննում է անցել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում ստացած վնասվածքից հետո: Բեյլը չէր կարողացել ավարտին հասցնել հանդիպումը եւ փոխարինվել էր ընդմիջումից հետո: Իսպանական մամուլը գրել էր, որ նա ազդրի վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մի քանի խաղ:

AS-ը հաղորդում է, որ վնասվածք չի ախտորոշվել եւ պատրաստ կլինի «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Ամենայն հավանականությամբ՝ Բեյլը «Աթլետիկոյի» դեմ խաղում ունեցել մկանային գերլարում:

Բեյլը հայտավորված չէ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում