15:37  ,  1 հոկտեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի «Ղարաբաղի» հետ, հաղորդում է mirror-ը:

Ավելի վաղ, ՈւԵՖԱ-ն երաշխավորել էր, որ «Արսենալի» որեւէ խաղացող խնդիր չի ունենա Եվրոպայի լիգայի որեւէ հանդիպման մասնակցելու հարցում:

«Ղարաբաղ» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում