09:09  ,  1 հոկտեմբերի, 2018

Լեհաստանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Բրազիլիային

Վոլեյբոլի տղամարդկանց Լեհաստանի հավաքականը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իտալիայում եւ Բուլղարիայում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի ունեցավ Թուրինում: Լեհաստանի հավաքականի մրցակիցը եզրափակիչում Բրազիլիան էր, որը պարտություն կրեց 0:3 հաշվով (26:28, 20:25, 23:25):

Բրոնզե մեդալները նվաճել է ԱՄՆ-ի թիմը, որը 3:1 (23:25, 25:17, 32:30, 25:19) հաշվով հաղթել է Սերբիային:

Լեհաստանը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: 2014-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Լեհաստանը Բրազիլիային հաղթել էր 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում