00:22  ,  1 հոկտեմբերի, 2018

«Միլանը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 7-րդ տուրում «Սասուոլոն» սեփական դաշտում 1:4 հաշվով պարտվեց «Միլանին», որը ոչ ոքի էր խաղացել նախորդ 3 խաղերում: Հաղթանակի դեպքում «Սասուոլոն» կբարձրանար երկրորդ տեղ: Միլանցիներից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Սուսոն (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն 9 միավորով բարձրացավ 10-րդ տեղ: «Սասուոլոն» 13 միավորով 5-րդն է:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սասուոլո» - «Միլան»՝ 1:4

Ֆիլիպ Ջյուրիչիչ, 71 – Ֆրանկ Կեսյե, 39, Սուսո, 50, 90+4, Սամու Կաստելյեխո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով