21:09  ,  30 սեպտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» հայտացուցակն՝ առանց Բեյլի ու Ռամոսի (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հրապարակել է թիմի հայտացուցակը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում:

Հայտացուցակից բացակայում է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը վնասվածք էր ստացել «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում (0:0) եւ փոխարինվել ընդմիջմանը: Արքայական ակումբի հետ Ռուսաստան չեն մեկնել նաեւ թիմի ավագ Սերխիո Ռամոսը, իսպանացի կիսապաշտպան Իսկոն ու բրազիլացի պաշտպան Մարսելոն:

ԲԿՄԱ - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում