20:05  ,  30 սեպտեմբերի, 2018

Օլիմպիադա-2018. Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ռուսաստանին եւ հավասարվեց առաջատարներին

Բաթումիում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի թիմի նկատմամբ:

Հայաստանի թիմի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտության մատնեց Նատալիա Պոգոնինային: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Կոստենյուկի հետ, իսկ երրորդ համար Աննա Սարգսյանը սեւ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց Վալենտինա Գունինային:

Այս հաղթանակից հետո հայկական թիմը վաստակեց 11 միավոր եւ ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականների հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նախորդ 5 տուրերում տարել էր 4 հաղթանակ եւ գրանցել մեկ ոչ ոքի ու ունի թիմային 11 միավոր:

Օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում