18:26  ,  30 սեպտեմբերի, 2018

«Զենիթը» Մարկիզիոյի գոլից հետո պարտվեց թվային առավելությամբ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում պետերբուգյան «Զենիթը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց Մախաչկալայի «Անժիին»:

Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեց «Զեիթի» նորեկ, իտալացի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն, սակայն դաշտի տերերը կարողացան կամային հաղթանակ տանել վերջնամասում: «Անժին» հաղթական գոլը խփեց կարմիր քարտ ստանալուց հետո:

«Զենիթն» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում, բայց 22 միավորով առաջատարն է: «Անժին» 9 միավորով 12-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Անժի» - «Զենիթ»՝ 2:1

Անդրեսու Պոնսե, 71, Վլադիսլավ Կուլիկ, 83 (11մ) – Կլաուդիո Մարկիզիո, 47

Հեռացում՝ Դմիտրի Բելոռուկով, 75 («Անժի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում