17:09  +04,  30 սեպտեմբերի, 2018

Ռուսաստանի Մեծ մրցանակը՝ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով

Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Մեծ մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով:

Սոչիում կայացած մրցմանը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց «Մերսեդեսի» մեկ այլ ներկայացուցիչ Վալտերի Բոտասը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը:

Լյուիս Հեմիլթոնը 8-րդ հաղթանակը տարավ այս մրցաշրջանում եւ 70-րդը կարիերայում: Բրիտանացի ավտոարշավորդը ընդհանուր հաշվարկի առաջատարն է եւ ունի 306 միավոր: Երկրորդ տեղում է 256 միավոր հավաքած Սեբաստիան Ֆետելը, իսկ Վալտերի Բոտասը 189 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Առաջնության ավարտին մնացել է 5 փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ