13:20  +04,  30 սեպտեմբերի, 2018

Զվարճալի ինքնագոլ Բունդեսլիգայում

Զվարճալի ինքնագոլ է գրանցվել «Շտուտգարտի» եւ Բրեմենի «Վերդերի» միջեւ Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում:

68-րդ րոպեին «Շտուտգարտի» պաշտպան Բորն Սոսան ցանկացել է եզրային նետումով գնդակն ուղարկել թիմի դարպասապահ Ռոն-Ռոբերտ Ցիլերին, սակայն գերմանացին չի կարողացել ընդունել գնդակը եւ այն հայտնվել է դարպասում: Այդ ինքնագոլի շնորհիվ «Վերդերը» հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: