15:15  ,  30 սեպտեմբերի, 2018

Բեյլը բաց կթողնի ԲԿՄԱ-ի դեմ խաղը

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում (0:0), գրում է AS-ը:

Մադրիդյան դերբիի ընդմիջմանը Բեյլը փոխարինվել է աճուկի մկանային վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն դաշտ էր դուրս եկել իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը:

Բեյլի վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն նա չի մասնակցի ռուսական ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղին, որը կկայանա հոկտեմբերի 2-ին Մոսկվայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում