00:26  ,  30 սեպտեմբերի, 2018

«Ինտերը» հաղթեց եւ մոտեցավ առաջատարներին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Ինտերը» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ առվելության հասավ 2:0 հաշվով:

Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը 12-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ   իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն հիմնական ժամանակի նախավերջին րոպեին կրկնապատկեց այն:

«Ինտերը» 13 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Սասուոլոյին»: Առաջատար «Յուվենտուսն» ունի 21 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Նապոլին»՝ 15 միավոր: «Կալյարին» 6 միավորով 16-րդն է:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 2:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 12, Մատեո Պոլիտանո, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում