21:54  ,  29 սեպտեմբերի, 2018

Մանջուկիչի դուբլը նպաստեց «Յուվենտուսի» կամային հաղթանակին «Նապոլիի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսն» ընդունեց փոխչեմպիոն «Նապոլիին»: Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, որին գոլային փոխանցումներից մեկը կատարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Թուրինյան թիմի կազմում աչքի ընկավ նաեւ իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին:

Հյուրերի միակ գոլ խփեց բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսը՝ բացելով հանդիպման հաշիվը:

«Նապոլին» 58-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պորտուգալացի պաշտպան Մարիու Ռուին:

«Յուվենտուսը» 21 միավորով առաջին տեղում է, «Նապոլին» երկրորդն է՝ 15 միավոր:

Իտալիայի առաջնություն, 7-րդ

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 3:1 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 26, 49, Լեոնարդո Բոնուչի, 76 - Դրիս Մերտենս, 10

Հեռացում՝ Մարիու Ռուի («Նապոլի»), 58, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում