21:13  ,  29 սեպտեմբերի, 2018

Ֆրանսիայի առաջնություն. ՊՍԺ-ի 8-րդ հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 8-րդ հաղթանակը տարավ ՊՍԺ-ն: Փարիզյան թիմը հյուրընկալվեց «Նիցային»: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Նեյմարը, աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի Նկունկուն:

ՊՍԺ-ն 8-րդ հաղթանակից հետո 24 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Սենթ Էթյենից» առաջ է 9 միավոր: «Նիցա» վաստակել է 10 միավոր եւ 11-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Նեյմար, 22, 90+2, Կրիստոֆեր Նկունկու, 46

Հեռացում՝ Վիլան Սիպրիեն («Նիցա»), 59, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով