20:12  ,  29 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնան» դարձյալ չհաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում երրորդ հանդիպումն անընդմեջ հաղթանակ չտարավ չեմպիոն «Բարսելոնան»: Անցած տուրում «Լեգանեսին» 1:2 հաշվով պարտվելուց հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 7-րդ տուրում ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Կատալոնական թիմին պարտությունից փրկեց վերջնամասում իսպանացի հարձակվող Մունիրի խփած գոլը:

«Բարսելոնան» 14 միավորով առաջինն է: Մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալն» ունի 13 միավոր: Այս տուրում Արքայական ակումբը կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին», որը 11 միավորով երրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 1:1 (տեսանյութ)

Մունիր, 84 – Օսկար դե Մարկոս, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում