00:26  ,  29 սեպտեմբերի, 2018

Բունդեսլիգա. «Բավարիայի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց չեմպիոն Մյունխենի «Բավարիան»՝ Բեռլինում հյուրընկալվելով «Հերտային»: Դաշտի տերերն առավելության հասավ 2:0 հաշվով:

«Հերտան» 13 միավորով հավասարվեց «Բավարիային», որը գոլերի տարբերությամբ մնաց առաջին տեղում, իսկ մայրաքաղաքային թիմը շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային» եւ բարձրացավ երկրորդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 2:0 (տեսանյութ)

Վեդադ Իբիշեւիչ, 23, 11մ, Օնդրեյ Դուդա, 44

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով